National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.08.2021
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ
1 / 4

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 17-ին հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով հյուրին՝ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Խորհրդարանի փոխնախագահը նշեց, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ ընդգծեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ դեսպան Ֆան Յոնգը նշեց, որ իրենց համար կարեւոր է Հայաստանի հետ համագործակցությունն ու բարեկամական կապը:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբն ԱԺ ամենամեծ եւ ակտիվ խմբերից մեկն է: Նա պատրաստակամություն հայտնեց էլ ավելի ակտիվացնելու եւ խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը կարեւորեց տարածաշրջանում խաղաղության հաստատումը  եւ Հայաստանի Հանրապետության սահմանների ամբողջականությունն ու անվտանգությունը՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am